«Նիկոլի օրերը հաշված են». Ոստիկաններն առգրավել են Սարդարապատի քայլերթի մասնակիցների քնապարկերը. Հովհաննես Հարությունյան
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ Սարդարապատից երթի մեկնարկից առաջ ոստիկաններն առգրավել են քայլերթի մասնակիցների քնապարկերը։
«Ոստիկանության պահվածքը չգիտեմ, թե ինչպես կարելի է բնութագրել, իրականում այն չափազանց ծիծաղելի է։ Մենք մեր թիմով քայլելով գալու ենք դեպի Երևան, նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում։ Մեր գաղափարակից ընկերներից մեկին խնդրել էի, որ մոտենար Կոմիտասում գտնվող ՀՅԴ մասնաշենքից վերցներ քնապարկերը։ Մեր ընկերը՝ Վիգենը, մոտեցել, վերցրել է քնապարկերը և շարժվել։ Ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել Վիգենին, շատ բիրտ, անշնորհք ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, և տարել են Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են և չի կարողացել մեզ տեղյակ պահել։ Վիգենի մեքենան արգելափակվել է և այն քնապարկերը, որոնք պետք էին լինելու մեզ, առգրավել են։ Ու գրվել է, որ բերման ենթարկելու համար հիմքը գողության կասկածն է, այսինքն՝ Վիգենը գողացել է այդ քնապարկերը», - ասաց Հովհաննես Հարությունյանը։
Նա նշեց, թե ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավումն է եղել։
«Երևի թե նպատակ են հետապնդել մեր քայլարշավին խոչընդոտել։ Դա, ըստ էության, ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք, որ մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, չարաչար սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք, ինչ ուզում եք առգրավեք, սա խոսում է այն մասին, որ իշխանությունը փրփուրներից է կախված։ Նիկոլի օրերը հաշված են», - ասաց նա։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շե...