Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքների ցինիկ խրախուսում էր. նախկին ՄԻՊ-ը Թուրքիայի ԱԳ ղեկավարի արարքի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս:
Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր:
Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո:
Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է:
Չի´ կարելի թուլացնել զգոնությունը:
Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են:
Օբյեկտիվ ապացույցներն իմ առնվազն այս զեկույցներում են.
https://ombuds.am/.../3101f60c869b0f378dbc737b002e5054...
https://ombuds.am/.../f3caae1085fb33cb2ad98365cc3e88ce.pdf
https://ombuds.am/.../2032f021fe81176414a649d588ad0e86...
և այլն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ