Ավելի քան մեկ մլն հայերի կոտորածը մարդկային դաժանության ամենասարսափելի դրսեւորումներից մեկն է. Քնեսեթի պատգամավոր
Կիրակի Հայաստանը նշում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը՝ ոգեկոչելով 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում սպանված 600 000-ից մինչեւ մեկուկես միլիոն հայերի հիշատակը, գրում է Jpost-ը:
Անցյալ տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայերի կոտորածը Ցեղասպանություն է ճանաչել, ինչն առաջացրել է Թուրքիայի վրդովմունքը:
Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը տուն է հանդիսանում քրիստոնյա հայերի մեծ համայնքի համար, երկիրը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայդենի՝ անցյալ տարվա հայտարարությունից հետո Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը հայտարարել էր, որ «կշարունակի պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»՝ նշելով, որ դա «հրեական պետության բարոյական պարտքն է»
«Մերեց» կուսկացության պատգամավոր Մոսի Ռազը կմասնակցի Հայաստանում կիրակի անցկացվող միջոցառմանը: «Ավելի քան մեկ մլն հայերի կոտորածը մարդկային դաժանության ամենասարսափելի դրսեւորումներից մեկն է»,- շաբաթ հայտարարել է Ռազը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...