Իրաքն ակնկալում է նավթի արտահանումից 25 մլրդ դոլարի հավելյալ եկամուտ գրանցել՝ գնաճի ֆոնին
Իրաքը նավթի արտահանումից 25 մլրդ դոլարի հավելյալ մուտքեր է ակնկալում՝ համաշխարհային գնաճի ֆոնին: Այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ալի Ալաուին:
«Իրաքը վեց ամսում 25 մլրդ դոլարի անսպասելի եկամուտ՝ կունենա նավթի գնաճի պատճառով»,- նախարարարին մեջբերում է INA իրաքյան լրատվական գործակալությունը:
Նախարարը հավելել է, որ միեւնույն ժամանակ դաշնային կառավարությունը եկամուտ չի ստացել Քուրդիստանից, որը պարտավոր է փոխանցել նավթի արտահանումից ստացած շահույթը, մաքսային մուտքերը եւ այլ շրջանային հարկեր:
Անցյալ շաբաթ Համաշխարհային բանկը հաշվետվություն է հրապարակել, որում ասվում է, որ Իրաքի տնտեսությունը սկսել է աստիճանաբար վերականգնվել կրկնակի ցնցումից հետո, որը պայմանավորված էր կորոնովիրուսով եւ նավթի գների նվազմամբ:
Նախօրեին Բաղդադում հայտարարվել էր, որ իրաքյան նավթի արտահանման միջին ամսական ծավալը կազմել է օրական 3.4 մլն բարել: Իրաքյան պետական նավթային ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նավթի հիմանական սպառողն ասիական շուկան է, որին բաժին է ընկնում բոլոր մատակարարումների 70 տոկոսը: Իրաքյան նավթի առանցքային գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը եւ Կորեան: Երկիրը մտադիր է նաեւ ավելացնել դեպքի եվրոպա մատակարարվող նավթի ծավալները՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...