Տարոն Մարգարյանը ռուս գործընկերոջը 580 հազար 800 դրամով 4 կոնյակ է նվեր տարել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կյանք չունի առանց կոնյակի: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը պետական միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում կոնյակ գնելու համար: Դրանք գնվում են նվիրելու կամ էլ խմելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Արամ Տեր-Վարդանյանի հետ եւ գնել 4 հատ «Արենի» կոնյակ: Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը մեկ կոնյակը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` ընդհանուր 4 կոնյակի համար վճարելով 580 հազար 800 դրամ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք նախատեսված են եղել «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար: Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» կոնյակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը:
Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել էին այս հարցը, բայց պարոն Մարգարյանն այդպես էլ հստակ պարզաբանում չէր տվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...