Արթուր Վանեցյանի սկսած ակցիային նաև Արցախից են միացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաեւ Արցախից են միացել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախից Երեւան եկածներն ու Փաշինյանի հրաժարականը պահանջողները (նրանց անուններն իրենց ցանկությամբ չենք նշում) նշեցին, որ եթե հանկարծ վարչապետ Փաշինյանը հակաարցախյան ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, ապա ամբողջ Արցախը մի մարդու նման ոտքի է կանգնելու: «Խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց չի հարցնում մեր՝ արցախցիներիս կարծիքը: Եթե ուզում են, թող իրենք գնան ադրբեջանցու հետ ապրեն կողք կողքի, մենք Ադրբեջանի կազմում որեւէ տեսակի կարգավիճակով ապրել չենք պատրաստվում ու պատկերացնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ոչ միայն արցախցիներին, այլ նաեւ քաղաքագետներին մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամսվա մեջ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները տարանջատող խումբ պետք է ձեւավորվի: Սահմանների հստակեցումն ու ՀՀ սահմանների ճանաչումը, ըստ վերլուծաբանների, Արցախի կարգավիճակի հարցը հարցականի տակ դնել է նշանակում: Հայաստանը, ստացվում է, իր սահմանները գծում ու մի կողմ է քաշվում՝ վտանգելով Արցախի հետագան: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան մինչ օրս իր սահմանները հարեւանների հետ չի հստակեցրել, ինչը վկայումն է այն բանի, որ նրա տարածքային նկրտումները չեն ավարտվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում