Էրդողանի գրասենյակը բարդ է համարել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների հետ կապված իրավիճակը
Թուրքիան շարունակում է Մոսկվային եւ Կիեւին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ջանքերը, իրավիճակը բարդ է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նա Ստամբուլում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ։
Քալընը հայտարարել է, որ Թուրքիան երկու կարեւոր հանդիպում է անցկացրել Անթալիայում եւ Ստամբուլում՝ ճգնաժամին «վերջ դնելու» համար։
Նրա խոսքով՝ այս պահին բանակցությունների հետ կապված իրավիճակը «համեմատաբար բարդ է»։
«Թուրքիան նախկինի պես ամեն ինչ անում է, որպեսզի երկու կողմերն էլ նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նրա խոսքը մեջբերում է Star թերթը։
Հիշեցնելով, որ Անկարան շատ կարեւոր նախաձեռնություններ եւ ջանքեր է ձեռնարկել իրավիճակի սրումը կանխելու համար, Քալընն ասել է, որ Թուրքիան օգնել է նվազեցնել ռիսկերը՝ ռազմանավերը հեռու պահելով Սեւ ծովից՝ որպես Մոնտրոյի կոնվենցիայի մաս։
Նա հավելել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի դաշինքի եւ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...