Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել. հրշեջներին չի հաջողվում մարել կրակը
Թուրքիայի արևմտյան Մուղլա գավառում այսօր՝ ապրիլի 17-ին, անտառային հրդեհ է
բռնկվել և այն շարունակվում է ավելի քան չորս ժամ: Այս մասին, infoport-ի փոխանցմամբ, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալաությունը:
Ըստ ստացված տվյալների՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում Բոդրումի մոտ գտնվող Յակակոյ շրջանում։ Ուժեղ քամու ազդեցության տակ անտառային գոտուց բոցերը տարածվել են թփերի ու ձիթենիների վրա։ Հրշեջներին այս պահին չի հաջողվում մարել կրակը: Նրանց աջակցում են տեղացիները։
Նշենք, որ անտառային հրդեհները Թուրքիայում ամենամյա երևույթ են, սակայն 2021 թվականի ամռանը ամենամեծ անտառային հրդեհները տեղի են ունեցել անմիջապես հանրապետության հարավում գտնվող թուրքական 30 նահանգներում։
Հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել ավելի քան 860 մարդ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...