Գերմանիայի բնակիչների դժգոհությունը Շոլցից ռեկորդային ցուցանիշի է հասել. հարցում
Գերմանիայի բնակիչների շրջանում երկրի կանցլեր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցից
դժգոհությունն առավելագույն մակարդակի է հասել 2021 թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր: Այդ մասին վկայում են գերմանական Bild պարբերականի պատվերով Insa ինստիտուտի իրականացրած սոցհարցման
տվյալները:
Գերմանիայի կառավարության ղեկավարի աշխատանքից դժգոհություն է հայտնել հարցվածների 49 տոկոսը, գոհունակություն է հայտնել 38 տոկոսը: Դաշնային կառավարությունից դժգոհ է հարցվածների 55 տոկոսը, 35 տոկոսն՝ ընդհակառակը,
գոհ է կառավարության ընդհանուր աշխատանքից:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ եթե բունդեսթագի ընտրություններ անցկացվեին առաջիկա կիրակի, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միություններից կազմված ընդդիմադիր դաշինքը կհավաքեր 26 տոկոս ձայն: Գերմանիայի
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանար 25 տոկոս ձայն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...