ԱՄՆ առեւտրի կենտրոններից մեկում հրաձգության հետեւանքով 12 մարդ է տուժել
Առնվազն 12 մարդ է տուժել Կոլումբիայի (Հարավային Կարոլինա նահանգ) առեւտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այս մասին շաբաթ կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքի ոստիկանական վարչության պետ Սքիփ
Հոլբրուքը: Վերջինիս ասուլիսը հեռարձակվել է Twitter-ում:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, 12 մարդ է տուժել: 10 մարդ հրազենային
վնասվածքներ է ստացել, նրանցից ութը հոսպիտալացվել են, երկուսի վիճակը
կայուն ծանր է: «Զոհեր չկան»,- նշել է ոստիկանակապետը:
«Երեք մարդ է ձերբակալվել»,- նշել է Հոլբրուքը՝ մեկնաբանելով, որ նրանք բոլորն
էլ զինված են եղել: «Մեր տեղեկություններով՝ նրանցից առնվազն մեկը կրակ է
բացել»,- հավելել է ոստիկանապետը:
Վերջինս ընդգծել է, որ նախնական վարկածի համաձայն՝ հրաձգությունը տեղի է
ունեցել առեւտրի կենտրոնի՝ միմյանց ճանաչող այցելուների միջեւ ծագած
հակամարտության պատճառով: «Տվյալ դեպքում խոսքն այն մասին չէ, որ պատահական
մարդ է մտել առեւտրի կենտրոն եւ կրակ բացել»,- նշել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...