ՌԴ–ն լրագրող Յուրի Դուդին օտարերկրյա գործակալ է ճանաչել, գործակալների ցանկում նաև ԼԳԲՏ համայնքի հայազգի պաշտպան կա
Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին և քաղաքագետ Եկատերինա Շուլմանին ներառել է օտարերկրյա լրատվամիջոցների գործակալների ռեգիստրում:
Ըստ tert.am—ի՝ գործակալության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ երեկ այս ռեգիստրում ընդգրկվել է ընդհանուր առմամբ ինը մարդ։ Այս ցուցակը եզրափակում
է ծաղրանկարիչ Սերգեյ Էլկինը։ Ցանկում է ներառվել նաև ռուսաստանցի
լրագրող, ԼԳԲՏ համայնքի իրավունքների ակտիվ պաշտպան Կարեն Շահինյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային
հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր)
նախկինում սահմանափակել էր մուտքն Ազատություն ռադիոկայանի և BBC-ի
ռուսական ծառայության կայքեր: Այս լրատվամիջոցները նույնպես
Արդարադատության նախարարության կողմից ներառված են արտասահմանյան
լրատվամիջոցների ռեգիստրում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...