Հակառուսական շրջանակներն առավել ակտիվանալու հրահանգ են ստացել
«Փաստ» օրաթերթը գրում է․ Դեռևս մոտ 20 օրա առաջ մենք տեղեկություններ էինք ստացել, որ ՀՀ-ում արևմտյան ուժերի կողմից «կուրացիա» արվող և ֆինանսավորվող որոշակի շրջանակների նոր ակտիվություն է նախապատրաստվում։ Մեզ տեղեկացրել էին, որ մի շարք հանդիպումներ էին տեղի ունեցել այդ ուժերի հետ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նպատակը հակառուսական նոր, առավել մեծ ալիք ապահովելն է:
Հետևանքներն իրենց սպասել չտվեցին. Երևանում կազմակերպվեցին ակցիաներ՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ակտիվացրեցին համապատասխան տրամադրությունները սոցցանցերում: Իսկ ահա մարտի 31-ին իրենք իրենց «Հայաստանի ժողովրդական ուժեր» անվանող կուսակցությունների ու կազմակերպությունների հավաքը հայտարարություն տարածեց, ուր մասնավորաբար այսպիսի տողեր կային. «Դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ և արձանագրում, որ այն շարունակությունը դարձավ ազատատենչ ժողովուրդների և պետությունների դեմ կայսերապաշտական ոտնձգությունների»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ծածուկ աջակցությամբ կազմակերպված այդ հակառուսական հավաքի, ինչպես նաև նշյալ փաստաթղթի ձևակերպման ու հրապարակման գործում, մասնավորաբար «մեթոդաբանության» տեսակետից, շատ մեղմ ասած, անմասն չէ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ժողովի նախօրեին այդ գրասենյակ է այցելել հենց ԱՄՆ-ի տիկին դեսպանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում