ԱՄՆ դեսպանն այցելել է ԿԲ շենք ու հրահանգներ տվել բանկերի ղեկավարներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր գրավոր հարցին՝ արդյոք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Կենտրոնական բանկի շենքում տեղի՞ է ունեցել հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ հայաստանյան բանկերի ղեկավարների միջեւ, որի ժամանակ դեսպանը պահանջ է դրել բանկերի առաջ՝ չփորձել շրջանցել արեւմտյան պատժամիջոցները եւ օգնել ՌԴ քաղաքացիներին, երեկ ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխան ենք ստացել, որով, ըստ էության, հաստատել են մեր լուրը.
«Միացյալ Նահանգները գնահատում է միջազգային պատժամիջոցներին հետեւելու Հայաստանի հանձնառությունը եւ այս հարցի շուրջ կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին ի պատասխան՝ Միացյալ Նահանգների, իր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցներն այն ծանր գինն են, որ պարտադրվում են նախագահ Պուտինի նախընտրած պատերազմին աջակցողներին։ Դրանք շարքային ռուս քաղաքացիներին պատժելու նպատակ չունեն»;
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում