Ֆրանսիայի իշխանությունները կալանք են սահմանել Աբրամովիչի՝ Լազուրի ափին գտնվող ամրոցի նկատմամբ
Ֆրանսիայի իշխանությունները կալանք են սահմանել Լազուրի ափին գտնվող Կապ դ'Անտիբ քաղաքում տեղակայված Շատո դե լա Կրոե առանձնատան նկատմամբ, հաղորդում է Greek City Times-ը:
Առանձնատունը կառուցվել է 1920 թ. հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի կողմից, իսկ 1970թ. տեղի ունեցած հրդեհից հետո վերականգնվել է 2001թ.՝ Աբրամովիչի միջոցներով: Պարբերականի տվյալներով՝ ռուս օլիգարխը 150 մլն եվրո ներդրում է արել լքված շինության վերականգնման գործում:
Շենքի ընդհանուր մակերեսը 26 000 քառ. մետր է, այն տեղակայված է 5 հա մակերես ունեցող տարածքում՝ ափի հարեւանությամբ: Աղբյուրը նշում է, որ մեծահարուստ ռուսների դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների շրջանակում՝ Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավում են անշարժ գույքն ու զբոսանավերը:
Մարտի 10-ին հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիան Ռոման Աբրամովիչին ներառել է պատժամիջոցային ցանկում, որից հետո գործարարի ակտիվները թագավորությունում սառեցվել էին: Այնուհետեւ Աբրամովիչը վաճառել էր լոնդոնյան ակումբը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...