«Միայն Գալկինն է արտասահմանում եւ ի՞նչ»․ Եվգենի Պետրոսյանը՝ գործընկերների մասին, որոնք հեռացել են Ռուսաստանից
Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանը պաշտպանել է արտիստներին, որոնք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մնացել են Ռուսաստանում։ Պետրոսյանն այդ կերպ պատասխանել է Վլադիմիր Սոլովյովի շոուի փորձագետին ՝ Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովին, որը քամահրանքով էր խոսել հումորիստների մասին։
«Չի կարելի բոլոր հումորիստների մասին ասել, թե նրանք հեռացել են, որ նրանք չեն անհանգստանում իրենց երկրի համար։ Տգեղ է այդպես խոսելը։ Նախ, մեկուկես հումորիստ է հեռացել։ Չգիտեմ՝ Ուրգանտին հնարավո՞ր է հումորիստ անվանել։ Առհասարակ նա շոումեն է։ Նաեւ ասում են, որ արդեն վերադարձել է։ Միայն Գալկինն է արտասահմանում, եւ ի՞նչ»,- նշել է Պետրոսյանը։
Նա հիշեցրել է, որ մեծամասնությունը եւ ինքն այդ թվում, մնացել են ու շարունակում են աշխատել Ռուսաստանում եւ ուրախացնել իրենց երկրպագուներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...