ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համապարփակ խաղաղության հասնեն
Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ համապարփակ խաղաղության հասնեն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի խթանման գործին: Մենք ողջունել ենք <...> ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հանդիպումը՝ ներառյալ խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան եւ սահմանների զատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ձեւավորումը։ Ինչպես երկու առաջնորդների հետ նախորդ օրը՝ ապրիլի 5-ին, բանակցությունների ժամանակ ընդգծել է պետքարտուղարը [Էնթոնի Բլինքենը] մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա խաղաղ բանակցությունները։ Եվ պետքարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համախոհ գործընկերների հետ երկկողմ համագործակցության, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության»,- նշել է դիվանագետը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում