ՇՊՀ պատմության բաժնի ուսանողները բոյկոտում են դասապրոցեսը (Տեսանյութ)
Դասադուլ Շիրակի պետական համալսարանում: Բոյկոտողները համալսարանի պատմության բաժնի ուսանողներն են: Խնդիրը կապված է սույն թվականի սեպտեմբերի մեկից ուժի մեջ մտած մի շարք փոփոխությունների հետ, որի հեղինակն ըստ բողոքողների, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն է:
Դրանք հիմնականում կապված են վարձավճարների զեղչման, ուսումնական պլանի թերի կիրառման ու հաստիքացուցակների հետ: Ռեկտորն արձագանքել է դժգոհություններին ու պարզաբանել փոփոխությունների էությունն ու նպատակը:
Ցայգ ՀԸ
…………………
Ըստ ԳԱԼԱ ՀԸ-ի ուսանողների պահանջը վերաբերում է երեկվա գիտխորհրդի կայացրած որոշմանը, որով պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը պաշտոնանկ արվեց:
Սա, ըստ Խորիկյանի եւ նրան սատարող ուսանողների, հետեւանք էր կամ պատասխան այն բանի, որ դասախոսներից երկուսը՝ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը, հանդգնեցին ռեկտորի որոշումների դեմ բողոքել բարձրաձայն եւ անվանական՝ բաց նամակ հղելով Ս. Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին:
Դասախոսների խոսքերով՝ բաց նամակի անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, երբ պարզ դարձավ, որ ինստիտուտի տարիների տնտեսած 500.000.000 դրամն անհարկի ծախսվել է, եւ ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր մտերիմ շրջապատի մարդկանց եւ բարձր աշխատավարձ է սահմանել իր ու վարչական մյուս աշխատողների համար:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում