«Այս ամենը Սերժն ապահովել էր, իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին»․ Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է փաստաթղթերի ապատճեներ եւ գրառում արել:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի նաեւ մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։
Իհարկե, դա այդպես է։
Չէ՞ որ նա դիտավորյալ է կեղծում իրականությունը, խեղաթյուրում փաստերը, մանիպուլյացնում մարդկանց։
Ազգային Ժողովում բեմականացված էժանագին բալագանի իրական ռեժիսյորները Հայաստանի եւ Արցախի վերջնական թյուրքացման համար վաղուց միջոցների մեջ խտրականություն չեն դնում։
Եվ անհերքելի փաստերը խոսում են այն մասին, որ սցենարը ոտքից գլուխ կեղծ են։
Հիմա կհրապարակեմ հերթական փաստը, որ մինչ այդ չէր շրջանառվել:
Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին, թե «16-ից հետո բանակցություններում աղետ է եղել եւ Արցախի ապագայի հարցը որոշվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով»։
Ուշադիր նայեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին, որ տրվել է 1995 թվականին։
Նրա 11-րդ կետը արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ ԱԽ բանաձեւեր նախապատրաստելու լիազորություն ունեն։ Իրենց մանդատից բխող ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։
Ու կարեւորը այն չէ, թե ով է ընդունում ավարտական փաստաթուղթը, այլ այն՝ թե ինչ է մեջը գրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, եւ ովքեր են ստանձնում դրա ընդունման երաշխավորությունը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։
Ու այս ամենը Սերժն ապահովել էր։
Իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը