Չինաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն, այլ ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանն են տիեզերքի խաղաղ յուրացման հիմնական սպառնալիքը
Միացյալ Նահանգները, այլ ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանն են տիեզերքի խաղաղ յուրացման հիմնական սպառնալիքը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկյան կողմը համառորեն անտեսում է փաստերը եւ անընդհատ խոսում է տիեզերքում սպառնալիքի մասին, որն իբր ներկայացնում են Չինաստանն ու Ռուսաստանը,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։- Ընդհակառակը, տիեզերական անվտանգության ամենամեծ վտանգը ԱՄՆ-ն է».
Չինացի դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է զրպարտել տիեզերքն ուսումնասիրելու Պեկինի եւ Մոսկվայի ջանքերը՝ «ԱՄՆ-ի կողմից տիեզերքի ռազմականացման համար պատրվակ ստեղծելու նպատակով»։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է «սառը պատերազմի» մտածելակերպին՝ իր պատասխանատվությունը գցելով ուրիշների վրա», - ընդգծել է Ժաո Լիցզյանը:
Ինչպես նա պարզաբանել է, ԱՄՆ-ն ինչպես հանրային, այնպես էլ կոմերցիոն տիեզերական նախագծեր է ֆինանսավորում, որոնք իրականում իրականացվում են ռազմական նպատակներով։ Պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվորեն զարգացնել զորքերի ներուժը, որոնք նախատեսված են մերձերկրյա տարածքում մարտական օպերացիաների համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...