Սերբիան նախատեսում է Rafale բազմանպատակային կործանիչներ գնել Ֆրանսիայից
Սերբիան նախատեսում է Rafale բազմանպատակային կործանիչներ գնել Ֆրանսիայից, ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Մենք բանակցություններ ենք վարել տարվա ընթացքում 12 նոր ինքնաթիռներ գնելու շուրջ, մենք նաեւ քննարկում ենք եւս 12 օգտագործված (արեւմտյան) ինքնաթիռների գնումն այլ երկրից»,- ասել է Վուչիչը Reuters-ին։
Սերբիան եւ Dassault Aviation-ը քննարկել են 12 Dassault Rafale ինքնաթիռներ գնելու հարցը, անցյալ շաբաթ հայտնել էր ֆրանսիական La Tribune շաբաթաթերթը:
2019-ին Սերբիան ֆրանսիական «Միստրալ» զենիթահրթիռային համակարգեր էր գնել, իսկ 2016-ին ուղղաթիռներ էր գնել Airbus-ից։
«Մենք շահագրգռված ենք Rafale-ի ձեռքբերմամբ եւ դրանց համար վճարելու ուղիներ ենք փնտրում՝ չվտանգելով մեր պետական ֆինանսները»,- ասել է Վուչիչը՝ չհայտնելով այլ մանրամասներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...