Լիտվան ցանկանում է, որպեսզի Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակներն ընդլայնվեն մինչեւ բրիգադներ
Լիտվան ցանկանում է, որպեսզի ՆԱՏՕ-ի գումարտակները Բալթյան երկրներում ընդլայնվեն մինչեւ բրիգադներ, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է LRT-ն։
«Լիտվան, ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի այլ երկրների հետ միասին, ձգտում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի առաջադեմ ներկայության մարտական խմբերը մինչեւ առաջադեմ ներկայության բրիգադներ»,- ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը Գերմանիայի պաշտպանության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Հիտչլերի հետ հանդիպումից հետո:
Հանդիպմանը քննարկվել է անվտանգության իրավիճակը եւ սպառնալիքների փոփոխված ընկալումն ուկրաինական պատերազմի համատեքստում։
«Ռուկլայում Գերմանիայի հրամանատարությամբ մարտական խումբը հիանալի հիմք է ՆԱՏՕ-ի ճակատի հայեցակարգի հետագա ամրապնդման համար: Հաշվի առնելով հիանալի համագործակցությունը Գերմանիայի եւ Լիտվայի միջեւ, մենք երախտապարտ կլինենք, եթե Գերմանիան կարողանա ղեկավարել ՆԱՏՕ-ի առաջապահ բրիգադը Լիտվայում։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել այնքան, որքան անհրաժեշտ է, եւ անել հնարավոր ամեն ինչ՝ լրացուցիչ դաշնակցային ուժեր ընդունելու համար»,- ասաց նա։
Գերմանիան ոչ միայն լրացուցիչ զորքեր, այլ նաեւ լրացուցիչ ռազմական տեխնիկա է ուղարկել Լիտվա, այդ թվում՝ «Օզելոտ» փոքր հեռահարության ԶՀՀ:
Հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի որոշումները ճակատային պաշտպանության ադապտացման եւ ներդրման վերաբերյալ կընդունվեն Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...