Ռուսական բանկերի հաշիվներում չինական յուանը փոխարինում է դոլարին ու եվրոյին
Ռուսական բանկերում իրավական անձանց հաշիվներում մնացորդների յուանով պահպանման կտրուկ աճ է արձանագրել: Մարտին բիզնես-հաճախորդներն իրենց դոլարով եւ եվրոյով պահվող հաշիվներն ակտիվորեն փոխել են յուանի, ինչպես նաեւ նոր հաշիվներ են բացել հենց չինական արժույթով:
Զանգվածային հակառուսական պատժամիջոցների ֆոնին՝ անցումը յուանի հարկադրված միջոց է դարձել: Զգալիորեն աճել են նաեւ չինական արժույթով բորսաներում իրականացվող գործարքները, սակայն դրանք ծավալով դեռեւս էականորեն հետ են մնում դոլարով եւ եվրոյով արվող գործարքներից, գրում է «Կոմերսանտը»:
Խոշոր բանկերի շրջանում պարբերականի իրականացրած հարցման համաձայն՝ մարտին բանկերի բիզնես հաճախորդները սկսել են ակտիվորեն հաշիվներ բացել յուանով: Օրինակ, «Սանկտ Պետերբուրգ» բանկում յուանով բացված կորպորատիվ հաշիվների թիվն աճել է ավելի քան 3.5 անգամ, իսկ չինական արժույթով կնքվող պայմանագրերի թիվը կրկնապատկվել է:
Աղբյուրի տվյալներով՝ մարտին բացված ամեն երրորդ նոր հաշիվ յուանով է բացվել:
Նման դինամիկան կապված է մի շարք խոշոր պետական եւ մասնավոր բանկերի դեմ սահմանված պատժամիջոցների հետ, որոնցով արգելվում են միջոցների փոխանցումներն արտասահմանյան բանկերին:
Նշվում է, որ յուանով հաշվարկներ անող ընկերությունների շարքում մեծ մասը ներկրողներն են: Տինկոֆ բանկում նշում են, որ յուանով հաշվարկների են անցնում այն ընկերությունները, որոնք զբաղվում են մեծածախ առեւտրով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...