Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի քաղաքականության հետ կապված «անհիմն մեղադրանքի» համար
Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին «անհիմն մեղադրանքների» համար՝ կապված Covid-19-ի դեմ պայքարի քաղաքականության հետ այն բանից հետո, երբ հիվանդության դեպքերի բռնկումը Շանհայում դրդել է ամերիկյան հյուպատոսությանը թույլ տալ որոշ աշխատակիցների հեռանալ փակ մեգապոլիսից, փոխանցում է Agence France Presse-ը:
Պեկինի ռազմավարությունը Covid-ի դեմ պայքարում մարտից ի վեր վտանգի տակ է հայտնվել, քանի որ Շանհայում հիվանդացության ավելի քան 100 000 դեպքի գրանցումը հանգեցրել է այն բանին, որ 25 մլն բնակիչ աստիճանաբար մեկուսացվել է:
ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ ոչ հիմնական աշխատողներին թույլ կտա լքել հյուպատոսության տարածքը Շանհայում՝ հիվանդության աճի պատճառով՝ Չինաստանի քաղաքացիներին նախազգուշացնելով, որ նրանք կարող են բախվել վիրուսային սահմանափակումների «կամայական սահմանմանը»:
Ի պատասխան՝ Պեկինը «վճռականորեն հայտնել է ամերիկյան կողմի մեղադրանքների անթույլատրելիության մասին», ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...