Սահմանազատման շուրջ բանակցությունների քաղաքական ամբողջ պատասխանատվությունը Եվրամիության վրա է․ Մոդեստ Կոլերով
Ռուսաստանը բազմիցս է խոսել սահմանազատման անհրաժեշտության մասին, սակայն միայն Բրյուսելի երեկ չէ առաջին օրվա հուշագիրը դա հրապարակայնորեն պարտավորություն դարձրեց։ Սա նշանակում է, որ սահմանազատման շուրջ բանակցությունների քաղաքական ամբողջ պատասխանատվությունը Եվրամիության վրա է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
«Միեւնույն ժամանակ սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են տարիներ շարունակվել։ Դրանք երկարատեւ են։ Դրանից հետո միայն նույն տարիները կպահանջվեն սահմանազատման արդյունքները, այսինքն՝ սահմանագծումը տեղում իրականացնելու համար։ Միայն դրանից հետո է հնարավոր ոչ թե հռետորական, այլ իրական խաղաղության պայմանագիրը»,- նշեց Կոլերովը։
Նրա խոսքով, Ադրբեջանը շատ ժամանակ ունի։ Նա լուծել է իր բոլոր հիմնական հարցերը։
Նրա խոսքով, հատկապես հիմա, Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների պայմաններում, որոնք անխուսափելիորեն կանդրադառնան Ռուսաստանից գազի ու նավթի մատակարարումների վրա, Ադրբեջանը Եվրամիության համար դառնում է նավթային ու գազային «սիրելի փեսա»։
«Ուզում եք ասել, որ տնտեսական շահերի տեսակետից ԵՄ-ի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասա՞ր են։ Ո՛չ։ Ահա եւ այդ միջնորդական հնարավորությունների բնական բոլոր սահմանները»,- ասաց Կոլերովը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...