Ավստրալիայի վարչապետը նշանակել է խորհրդարանական ընտրությունների օրը
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ընտրությունները նշանակել է մայիսի 21-ին, տեղեկացնում է Associated Press-ը:
Մորիսոնը կիրակի գեներալ-նահանգապետ Դեւիդ Հերլիին՝ որպես ավստրալիական պետության ղեկավարի՝ Էլիզաբեթ II-ի ներկայացուցչին, խորհուրդ է տվել նշանակել ընտրությունների օրը:
Մորիսոնի պահպանողական կուսակցությունը հավակնում է չորրորդ եռամյա ժամկետին:
Մորիսոնն ընտրողներին կոչ է արել մնալ կառավարության կողքին, որը կորոնավիրուսի համավարակի ժամանակ ապահովել է մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը բոլոր զարգացած երկրների շրջանում եւ ռիսկի չդիմել՝ քվեարկելով ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության օգտին:
«Այս ընտրությունները ընտրություն է կառավարության, որին դուք ճանաչում եք, եւ որը արդյունքների է հասնում, եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ, որին դուք չեք ճանաչում»,- ասել է Մորիսոնը:
Մորիսոնի կուսակցությունը հաղթանակ է տարել 2019 թ. կայացած ընտրություններում, թեեւ հասարակական կարծիքի հարցումները կանխատեսել էին լեյբորիստների հաղթանակը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...