ԵՄ-ն թույլ է տվել պահպանել հին ֆինանսական լիզինգային պայմանագրերը ռուսական ավիաընկերությունների հետ
Եվրամիությունը թույլ է տվել իր ընկերություններին մինչեւ փետրվար կատարել ֆինանսական լիզինգային պայմանագրերը, որոնք կնքվել են ռուսական ավիաընկերությունների հետ։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ֆինանսական լիզինգի պայմաններով ինքնաթիռները Ռուսաստանի Դաշնությունից փոխադրողների սեփականությունը կդառնան։ Այս մասին ասվում է պատժամիջոցների հերթական փաթեթում, որը հրապարակվել է ապրիլի 8-ին, հայտնում է Scoop Trade-ը։
«Ազգային իրավասու մարմինները կարող են թույլատրել, այնպիսի պայմաններով, որոնք նրանք կհամարեն նպատակահարմար, մինչեւ 2022-ի փետրվարի 26-ը օդանավերի ֆինանսական վարձակալության պայմանագրի ձեւակերպումը այն բանից հետո, երբ կորոշվի, որ դա խստորեն անհրաժեշտ է իրավաբանական անձին, կազմակերպությանը կամ մարմնին, որը ստեղծվել է ըստ անդամ պետության օրենսդրության, որի վրա չի տարածվում սույն կանոնակարգով նախատեսված սահմանափակող միջոցներից որեւէ մեկը»,- ասված է պարզաբանման մեջ։
Նաեւ պարզաբանվում է, որ «ռուսական գործակալին «որեւէ տնտեսական ռեսուրսներ չեն տրամադրվում, բացառությամբ օդանավի սեփականության իրավունքի փոխանցման»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...