Ֆինլանդիան եւ Շվեդիան շուտով կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին․ CNN
Ֆինլանդիան եւ Շվեդիան շուտով կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը, հավանաբար, «կզայրացնի Մոսկվային եւ էլ ավելի կընդգծի Ռուսաստանի ռազմավարական սխալն Ուկրաինա ներխուժելու հարցում», հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները CNN-ին հայտնել են, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու մասին քննարկումները «չափազանց լուրջ են դարձել ռուսական ներխուժումից հետո», եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ այդ հարցը բարձրացվել է այս շաբաթ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցել են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի արտգործնախարարները։
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս քննարկումները «ընդգծում են, թե որքանով է Վլադիմիր Պուտինի ներխուժումը ծառայել միայն ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդմանը եւ միավորմանը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...