Շրի Լանկային անհրաժեշտ կլինի մոտ 3 միլիարդ դոլարի արտաքին օգնություն
Շրի Լանկային անհրաժեշտ կլինի մոտ 3 միլիարդ դոլարի արտաքին օգնություն՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ալի Սաբրին, հաղորդում է Reuters-ը:
22 միլիոն բնակչություն ունեցող երկիրը տառապում է էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատումներից, դեղորայքի, վառելիքի եւ այլ պաշարների պակասից, որոնք զայրացած ցուցարարներին դուրս են բերել փողոց եւ աճող ճնշում գործադրել նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի վրա:
«Դա բարդ գործ է»,- ասել է Սաբրին։
«Ամեն ինչ արվում է կոշտ դեֆոլտից խուսափելու համար»,- ասել է Սաբրին։
Այս շաբաթ J.P. Morgan-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ Շրի Լանկայի համախառն պարտքի սպասարկումն այս տարի կկազմի 7 միլիարդ դոլար, իսկ ընթացիկ հաշվի դեֆիցիտը կազմում է մոտ 3 միլիարդ դոլար:
Սաբրիի խոսքով՝ Շրի Լանկան կդիմի Հնդկաստանին՝ վառելիք գնելու նպատակով 500 միլիոն դոլարի վարկային գիծ տրամադրելու համար։
Կառավարությունը նաեւ աջակցություն կխնդրի Ասիական զարգացման բանկից, Համաշխարհային բանկից եւ գործընկերներից, այդ թվում՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Մերձավոր Արեւելքից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...