Մեծ Բրիտանիան չեղարկել է պաշտպանական արտադրանքի արտահանման սահմանափակումները Թուրքիայի համար․ Կանադան կհետեւի նրա օրինակին
Մեծ Բրիտանիան չեղարկել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա․ Կանադան կհետեւի նրա օրինակին։ Այ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Կանադան նույնպես քննարկում է արգելքը մեղմելու հարցը։
Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է Yeni Şafak-ը։
Նա նաեւ հայտնել է, որ զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հետ։
«Մեծ Բրիտանիան հանել է արտահանման սահմանափակումները։ Մեզ դա գոհացնում է»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ մտահոգիչ հարցերից մեկը հայրենական արտադրության թուրքական հինգերորդ սերնդի TF-X կործանիչի շարժիչների գնումն է։
Ավելի վաղ The Guardian-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան 2019թ․ հոկտեմբերին կասեցրել է Թուրքիային զենքի արտահանման լիցենզիաների տրամադրումը։
TF-X ծրագիրը, որը մեծապես կախված է արտասահմանյան տեխնոլոգիաներից, մեկնարկել է այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս է մնացել F-35 կործանիչների ծրագրից՝ ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնման պատճառով։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը