Կինը, որը Սնուփ Դոգին մեղադրել է սեռական բռնության մեջ, հետ է վերցրել իր հայցը
Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Սնուփ Դոգին բռնության մեջ մեղադրած կինը հետ է վերցրել իր հայցը, հայտնում է Rolling Stone-ը։
Փետրվարին նա այն ներկայացրել է Կալիֆորնիայի շրջանային դատարան։ Ըստ հայցվորի՝ 2013 թվականի մայիսի 29-ին նա մասնակցել է երաժշտի համերգներից մեկին Կալիֆորնիայի Անահեյմ քաղաքում։ Կինը պնդել է, որ շոուից հետո նախկին կավատ եւ Սնուփ Դոգի վաղեմի ընկեր՝ Բիշոփ Դոն Մեջիկ Խուանն առաջարկել է իրեն տուն ճանապարհել: Նա ասել է, որ մեքենայում քնել է, իսկ երբ արթնացել է, ոչ թե իր տանն է եղել, այլ տղամարդու։ Դրանից հետո կինը պատմել է, որ երկուսն էլ տարբեր ժամանակներում ստիպել են իրեն օրալ սեքսով զբաղվել։
Կինը մոտ 10 մլն դոլար է պահանջել, սակայն դա մերժվել է։ Չնայած հայցը հետ վերցնելուն, նա չի հրաժարվում մեղադրանքից։ Նա կարող է նորից դատի տալ:
Արտիստի խոսնակն ասել է, որ հայցվորի պնդումները լի են «կեղծ հայտարարություններով եւ բացերով»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...