Կուզբասում դատապարտվել է «Պաբլո Էսկոբար» մականունով թմրավաճառը
Կուզբասի Բերեզովսկու քաղաքային դատարանը 38-ամյա բնակչին մեղավոր է ճանաչել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, փոխանցում է «Интерфакс»-ը։
2020թ․ հունվարին ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի թմրամոլների, որոնք առգրավել են մեկ վայրից գնված սփայս սինթետիկ թմրանյութ։
Պարզվել է, որ 2019թ․ դեկտեմբերին ամբաստանյալը մեսենջերներից մեկում գրանցել է առցանց խանութ, որտեղ «Պաբլո Էսկոբար» մականունով հաճախորդներին «սփայս» է առաջարկել։
Տղամարդը ինտերնետից գնել է հատուկ ռեագենտ, տանը պատրաստել եւ փաթեթավորել թմրանյութը, ապա այն տարել է տան աշխատողը, որը ստացել է արգելված նյութի մի մասը։
2020թ․ մարտին ոստիկանությունը բերման ենթարկվածներից առգրավել է շուրջ 44 գրամ սփայս, փաթեթավորված նյութ, կշեռք, բջջային հեռախոսներ, բանկային քարտեր եւ հետաքննությանն առնչվող այլ իրեր։
Առցանց խանութի կազմակերպչին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 228․1 հոդվածի 4-րդ մասով (թմրամիջոցների ապօրինի արտադրության, իրացում կամ տեղափոխում):


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...