Ճապոնիան կարգելի Ռուսաստանից ածխի ներմուծումը եւ մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ կմտցնի
Ճապոնիան, որն աշխարհում ածուխ ներմուծող երրորդ ամենամեծ երկիրն է, հայտարարել է, որ կարգելի Ռուսաստանից ածխի ներմուծումը եւ մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ կմտցնի, ներառյալ երկու խոշոր բանկերի ակտիվների սառեցումն ու ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների ընդլայնումը, տեղեկացրել է Reuters-ը։
Կառավարության տվյալներով՝ 2021թ. Ռուսաստանին բաժին էր ընկնում Ճապոնիա ածխի ներմուծման 11 տոկոսը։ 2021թ. Ռուսաստանը հում եւ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մեծությամբ հինգերորդ մատակարարն էր այդ երկիր։
ԱՄՆ-ի Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ Ճապոնիան ներմուծում է իր կողմից սպառվող գրեթե ողջ ածուխը, ինչը նրան դարձնում է ածուխ ներմուծող մեծությամբ երրորդ երկիրը Հնդկաստանից եւ Չինաստանից հետո։
«Մենք պետք է այլընտրանքային մատակարարներ գտնենք, այլապես կբախվենք դժվարությունների ածխով ապահովվելու գործում, ինչը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումների եւ այլ խափանումների։ Մենք պետք է խուսափենք նման իրավիճակից»,- ուրբաթ ավելի վաղ ասել էր արդյունաբերության նախարար Կիոտի Հագիուդան։
Ճապոնիան իր գործողությունները կհամաձայնեցնի Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների հետ՝ այն բանից հետո, երբ «մեծ յոթնյակի» անդամները հանդես եկան Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու հայտարարությամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...