«Ավելի՛ շատ զենք եւ պատժամիջոցներ» կոչերը չեն նպաստում Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն. եվրապատգամավոր
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի տնտեսական պատերազմը ոչնչով չի օգնում Ուկրաինայի անմեղ քաղաքացիներին, այդ անօրինական պատերազմի զոհերին։ Այս մասին ասել է Իռլանդիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Քլեր Դեյլին։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ «ստիպում են տառապել ոչ թե օլիգարխներին, այլ ժողովրդին»։ «Ռուսաստանին դա չի վախեցնում, այն դեպքում, երբ ԵՄ-ի քաղաքացիները բախվում են աղետալի գնաճի, էներգիայի գների սրընթաց աճի եւ կենսամակարդակի պատմական նվազման խնդիրներին։ Սա խելահեղություն է...»։
«Պատերազմը խաղաղությո՞ւն է։ Ավելի՛ շատ զենք, պատժամիջոցներ, ավելի շատ ավերածություններ համընդհանուր կոչերը վերացնում են այս պատերազմին վերջ դնելու բոլոր շանսերը։ Եվրախորհրդարանի պատգամավոր Անգել Ջամբազկին, որը սրանից մեկ օր առաջ տուգանվել էր խորհրդարանում նացիստական ողջույնի համար, կասկածի տակ է դրել հակապատերազմական քաղաքականության բարոյախոսությունը։ Ես այդպես չեմ կարծում»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...