ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում օրակարգում մի քանի ընտրություն կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 12-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հիմնական և չորս լրացուցիչ հարց։
Ընդ որում՝ օրակարգում մի քանի ընտրություններ են, և պատգամավորները երկարատև քննարկումներ կունենան։ Ըստ այդմ, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեք անդամներ պետք է ընտրեն, քննարկեն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը և քննարկեն նաև Կառավարության՝ նախորդ տարվա գործունեության արդյունքները։ Ազգային ժողով կայցելի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները և ներկայացնելով կատարողականը՝ կպատասխանեն նաև պատգամավորների հարցերին։
Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում են քննարկել նաև հրատապ հարց, որն առնչվում է գնաճին, սակայն դեռ հայտնի չէ` ՔՊ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն այդ նախագծին, թե ոչ։ Ընդդիմադիրներն առաջարկում են նաև ԱԺ հրավիրել պատկան մարմինների ներկայացուցիչներին»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում