Մոսկվան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը՝ սկսել խաղաղության բանակցությունների գործընթացը
Կրեմլը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը՝ սկսել խաղաղության բանակցությունների գործընթացը։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դրական: Հասկանալի է, որ այդ գործընթացը բավական երկարատեւ է, բայց նման փաստաթղթի ստորագրմանն ուղղված շարժն, ինքնին, դրական փաստ է եւ ողջունելի է»,- մեջբերում է Պեսկովի խոսքերը ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ՝ 4,5 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ