Հերոսածին մայրեր, այսօր ձեր օրն է
Հերոսածին մայրեր, մեր երկրին հերոսներ պարգեւած մայրեր, Աստծո բարեմաղթանքները ձեզ լինի Սուրբ Աստվածածնի Ավետման հրաշք տոնի օրն ու ամեն օր։
Սա առաջին հերթին հենց ձեր տոնն է, ձեր օրն է։ Աստված, Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածինը թող ինձ ներեն համեմատության համար, բայց Աստվածամայրը ծնեց, մեծացրեց ու համայն մարդկությանը նվիրեց իր որդուն ու ապրեց վեհ ու ուժեղ, հետո հայտնվեց՝ Երկնքում, Որդու կողքին։
Սիրելի մայրեր, դուք եւս ծնեցիք, պահեցիք, մեծացրիք ու Հայրենիքին նվիրեցիք ձեր Որդիներին։ Ապրեք վեհ, ապրեք ուժեղ, եղեք բարի ու մի օր Երկնքում կգրկեք Աստծո կողքին, Աստծո արքայության մեջ գտնվող ձեր Որդիներին, մեր տղերքին։
Հաստատուն մնացեք առ Աստված հույսի ու սիրո մեջ։ Երբեք, ոչ մի ակնթարթ չմոռանաք , թե ում մայրերն եք։
Հայ Առաքելական Եկեղեցին այս հրաշք տոնը հռչակել է նաեւ որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության տոն։ Հերոսածին մայրեր ունենք, որոնք նոր զավակներ են ունենալու։ Աստված պահապան ձեզ ու ձեր փոքրիկներին։
Շնորհավորում եմ նաեւ մեր հերոսների տատիկներին, քույրերին, կանանց։ Աստված պահապան բոլորիդ։ Դուք արժանի եք արժանապատիվ Հայաստանում ապրելու շնորհին։ Խոստանում եմ՝ ամեն ինչ կանեմ, ամեն ինչ կանենք այդ օրը մոտեցնելու եւ այդ օրվան հասնելու համար։
Խաղաղ եւ արժանապատիվ կյանք ձեզ հերոսների մայրեր, տատիկներ, հորաքույրներ, մորաքույրներ, կանայք, քույրեր եւ դուստրեր։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ