Գերմանիայում նախազգուշացրել են գազի պակասի ավերիչ հետեւանքների մասին
Գազի մատակարարման խափանումները սպառնում են կործանարար հետեւանքներով գերմանական բիզնեսի, բնակչության եւ մատակարարման շղթայի համար: Այս մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը:
Կարգավորման ղեկավարը հավանություն է տվել ռուսական գազի մատակարարման վերաբերյալ երկրի կառավարության դիրքորոշմանը՝ մատնանշելով երկրին վառելիքով ապահովելու խափանումների ավերիչ հետեւանքները:
«Ցավոք, չի կարելի լիովին բացառել, որ մենք ստիպված կլինենք որոշումներ կայացնել, որոնք սարսափելի հետեւանքներ կունենան ընկերությունների, աշխատատեղերի, մատակարարման շղթայի, ամբողջ տարածաշրջանների համար», — ասել է նա:
Մյուլլերը հավելել է, որ գործակալությունը տվյալներ է հավաքում օպտիմալ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաեւ գերմանացիներին կոչ է արել վառելիք խնայել: Այսպես, նրա խոսքով՝ սենյակային ջերմաստիճանը մեկ աստիճանով նվազեցնելով՝ կարելի է գազի ծախսը կրճատել վեց տոկոսով։
«Բոլորը պետք է կրճատել գազի սպառումը։ Որքան շատ մարդիկ սովորեն դա, այնքան ցածր է վտանգը, որ էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում արտակարգ պլանի երրորդ մակարդակը կակտիվանա», — հավելել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...