Փորձել են «իրենցով անել», բայց չի ստացվել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները, բավականին անհանգիստ են ներքին տուրբուլենտությունից և առաջիկա հնարավոր զարգացումներից և զբաղված են քարոզչական հարթակների «կարծրացմամբ»: Բացի տեղեկատվական դաշտերում նոր «ամրապնդումներից», ինչին կանդրադառնանք առաջիկայում, իշխանությունները նաև այլ ուղիներ են փնտրում: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, անցնող մեկ-երկու ամսվա ընթացքում իշխանության մի շարք առանցքային դեմքեր Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով մի շարք հանդիպումներ են ունեցել տեղեկատվական և քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող փորձագետների, բլոգերների, ինչպես նաև հասարակական գործիչների հետ։
Գաղտնիք չէ, որ ներկայումս այդ սեկտորի որոշ ներկայացուցիչներ գտնվում են ոչ այնքան կայուն ֆինանսական դրության մեջ, և այս հանգամանքից օգտվելով՝ իշխանությունները փորձել են նրանց «իրենցով անել»՝ հասկանալի է՝ բավականին ձեռնտու պայմաններով։ Ընդ որում, առաջարկն այնպիսին է եղել, որ այդ մարդիկ շարունակում են քննադատել իշխանությանը, բայց արդեն որոշ վերապահումներով ու «դոզաներով»։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության այդ փորձն ամբողջովին տապալվել է, քանի որ բոլորը, ում հետ հանդիպել են Փաշինյանի «էմիսարները», մի մարդու նման բացառել են գործող իշխանության հետ որևէ պայմանավորվածության հնարավորությունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում