ՌԴ ՊՆ-ն հնարավոր է համարել, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի 4 հազար զինծառայողներ վարակված են եղել
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ չորս հազար ուկրաինացի զինծառայողներ վարակվել են Կոնգո-Ղրիմյան տենդի վիրուսով, հանթավիրուսներով եւ լեպտոսպիրոզի հարուցիչով: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը:
«Յու-Փի-8 նախագծի համաձայն՝ Լվովում, Խարկովում, Օդեսայում եւ Կիեւում չորս հազար զինծառայողներից արյան նմուշներ են վերցվել հանթավիրուսների հակամարմինների ստուգման համար, չորս հարյուրի մոտ՝ Կոնգո – Ղրիմյան տենդի վիրուսի հակամարմինների առկայության համար։ Չենք բացառում, որ հետազոտությունների պաշտոնական ծրագիրը՝ լոկ «այսբերգի տեսանելի մասն է», ընդ որում՝ գործնականում իրականացվել է կամավորների վարակումը Կոնգո-Ղրիմյան տենդի վիրուսով, հանթավիրուսներով եւ լեպտոսպիրոզի հարուցիչով», - ասել Է գեներալը:
Նրա խոսքով՝ բնակչության բնական իմունիտետի նման լայնածավալ ցուցադրությունը, հավանաբար, իրականացվել է կենսաբանական գործակալների ընտրության նպատակով, որոնք առավել վտանգավոր են որոշակի տարածաշրջանի բնակչության համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...