Իշխանափոխության անհրաժեշտությունը.ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ)
«Փաստինֆո»-ն այսօր հարցախույզ է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում՝ փորձելով պարզել հանրային տրամադրությունները:
Քաղաքացիներից հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք այս պահին Հայաստանում իշխանափոխության կարիք տեսնում են:
«Փաստինֆո»-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծ մասը իշխանափոխության անհրաժեշտություն տեսնում է , սակայն միևնույն ժամանակ չի տեսնում քաղաքական այնպիսի ուժ, որը կարողանա իշխանության գալով իրավիճակ փոխել։
Քաղաքացիներից մեկը պնդեց, որ այս իշխանությունները չեն արդարացրել ժողովրդի սպասումները ու պետք է իշխանափոխություն լինի, մեկ ուրիշը եւս դժգոհ էր, բայց քաղաքական դաշտում չի տեսնում նոր ուժի։
«Ես չեմ ասում, որ գործող կառավարության աշխատանքից շատ գոհ ենք, բայց այնպիսի ուժ չենք տեսնում ներկա պահին, որ կարողանա փոխարինել իրենց»,-ասաց հարցման մասնակից քաղաքացին։ Իսկ մյուսն էլ հավելեց.
«Ուժեր կան, բայց չեն ներկայանում, շատ լավ, ակտիվ քաղաքական ուժեր կան, բայց նրանք հոգնել են մեր ազգից, չեն ներկայանում»:
Հարցման մասնակից քաղաքացիներից միայն մեկն ասաց, որ իշխանափոխության անհրաժեշտություն չի տեսնում, ավելին՝ նորմալ է համարում Հայաստանի և Արցախի սահմաններին տիրող իրավիճակը.
«Իմ թոռը ծառայում է, ես հարցրել եմ, նորմալ վիճակ , ոչինչ էլ չկա»,-ասաց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...