Մերկ տղամարդը մտել է Ալմաթիի օդանավակայանի տարածք եւ վազել թռիչքուղով
Մերկ տղամարդը մտել է Ալմաթիի օդանավակայանի տարածք եւ վազել թռիչքուղով, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։
Սոցցանցերի տարածած տեսանյութում մերկ տղամարդը բարձրանում է մետաղական պատվարների վրայով։ Հաջորդ կադրերում երեւում է, թե ինչպես է նա արդեն գտնվում ինքնաթիռների կողքին։ Կադրերից ելնելով՝ դա Ալմաթիի օդանավակայանն է։ Հոլովակն ուղեկցվում է հոլիվուդյան կուլտային «Տերմինատոր» բլոկբաստերի սաունդթրեկով։
Ալմաթիի միջազգային օդանավակայանում հաստատել են, որ միջադեպն իսկապես տեղի է ունեցել օդանավակայանի տարածքում։
«Անծանոթը պատվարը հաղթահարելով մտել է օդանավակայան եւ վազել դեպի ինքնաթիռների կայանատեղի։ Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունն անմիջապես բռնել է նրան եւ հանձնել ոստիկանության գծային բաժանմունքին։ Հետաքննություն է վարվում»,- տեղեկացրել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։
Ոստիկաններն ավելացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր։ Հոլովակի հերոսը 25-ամյա մի տղամարդ է։
«Սույն քաղաքացին ապրիլի 6-ին, ժամը 00.10-ին մոտ մերկացել է եւ տերմինալի մոտի պատվարին բարձրանալով՝ մտել Ալմաթիի օդանավակայան։ Նա վազել է դեպի թռիչքուղի։ Այստեղ նրան բռնել են ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները»,- ասել են Տրանսպորտի ոստիկանության վարչությունում։
Նշվել է, որ կալանավորման պահին նրա պահվածքը ադեկվատ չի եղել։ Ավելի ուշ կատարված բուժզննումը հաստատել է, որ նա թեթեւակի հարբած է եղել։
«1997թ. ծնված տղամարդու նկատմամբ միանգամից երեք վարչական արձանագրություն է կազմվել։ Այն է՝ Վարչական իրավախախտումների մասին ՌԴ Քր. օր. հոդված 440. «Ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ հարբած վիճակում հանրային վայրում գտնվելը», հոդված 434. «Մանր խուլիգանություն» եւ 564՝ «Առանց թույլտվության օդանավակայանի տարածքում գտնվելը»,- ավելացրել են գերատեսչությունում։
Վարչական արձանագրությունների նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...