Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Իրանի միջև «Զանգեզուրի միջանցքի» հուշագիրը
Հաստատվել է փոխըմբռնման հուշագիր՝ (այսպես կոչված) Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի միջև նոր հաղորդակցություն ստեղծելու վերաբերյալ․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Համաձայն հրամանագրի՝ «հաստատվել է 2022 թ. մարտի 11-ին Բաքվում Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիրը՝ Ադրբեջանի (այսպես կոչված) «Արևելյան Զանգեզուրի» (Արցախից օկուպացված Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ) տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր հաղորդակցություններ հաստատելու մասին»։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ստորագրված փաստաթղթի համաձայն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» անցնելու է Իրանի հյուսիսային տարածքներով` կապելով Արցախից օկուպացված Քաշաթաղն ու Քարվաճառը Նախիջևանի հետ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը