Ստորագրահավաք կսկսեն ՌԴ կազմի մեջ մտնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ այսօրվա հանդիպմանն ընդառաջ, վերջին օրերին Արցախի քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական խորհրդակցություններ են գնում, քննարկում են առաջիկա զարգացումները եւ իրենց անելիքները։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Փաշինյանին ստիպում է օր առաջ ստորագրել իր ներկայացրած հինգ կետի տրամաբանությամբ կազմված խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է Արցախի վերջնական կապիտուլյացիա, Արցախը դնել Ադրբեջանի կազմում։
Եթե Բրյուսելում փաստաթուղթը ստորագրվի, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, որոշել են հաջորդ իսկ վայրկյանից Արցախում քաղաքական գործընթացներ սկսել՝ Արցախը Ռուսաստանի կազմում ներգրավվելու ուղղությամբ։
«Եթե Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից եւ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում, մեզ այլ ելք չի մնա, քան մտնենք ՌԴ կազմի մեջ, ուստի կնախաձեռնենք ստորագրահավաք»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական կողմից Արցախի իշխանություններն այդ գործընթացի վերաբերյալ «դաբրոն» արդեն ստացել են։
Ինչպես հայտնի է, ապրիլի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ առաջին նախագահի հետ, որպես կանոն, նախկին ու ներկա նախագահների հանդիպումները միշտ տեղի են ունենում վճռորոշ գործընթացների նախաշեմին։ Ըստ ամենայնի՝ Արայիկ Հարությունյանը գնացել է խորհրդակցելու մեր ժամանակների ամենաիմաստուն քաղաքական գործիչներից մեկի՝ Տեր-Պետրոսյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում