Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ ողջ հայ ժողովրդի անունից, ժողովուրդն է վճռելու Հայաստանի ու Արցախի ապագան․ Վանեցյան
Այս իշխանություններն ապացուցել են մշտապես պայմանավորվածություններ են ձեռք բերել ժողովրդի թիկունքում, չեմ կարծում, որ վաղը Բրյուսելում որևէ փաստաթուղթ կստորագրվի, սակայն հավանականությունը շատ մեծ է, որ այդ ստորագրվելիք փաստաթղթի կետերի մասին կխոսեն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Ամեն դեպքում այսօրվա հանրահավաքը հենց դրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ ողջ հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի անունից և այսօր այս բազմամարդ հանրահավաքը հենց դրա ապացույցն է»,– ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշել է, որ ընդդիմությանը մշտապես մեղադրում են նրանում, որ հանրահավաքներ է կազմակերպում, սակայն կոնկրետ գործողություններ չեն արվում, «մարդկանց քայլեցնում են և ուղարկում տուն»։
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացին է, որ պետք է որոշի իր ապագան, թե ինչպիսի երկրում նրանք պետք է ապրեն։ Պատրա՞ստ են արդյոք թույլ տալ այս իշխանություններին, որ գնան զիջումների։ Պատրա՞ստ են արդյոք հրաժարվել Հայաստանի որոշ տարածքներից, հանձնել Արցախը կամ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Եթե ժողովուրդը կամք ցուցաբերեց, դուրս եկավ փողոց և իր վճռական խոսքն ասաց, ապա ընդդիմությունը լինելու է այն ուժը, որ կազմակերպչական ողջ աշխատանքն է տանելու, քաղաքական օրակարգն է իրականացնելու։ Բայց չի կարող ընդդիմությունը ժողովրդի փոխարեն իրականացնել այն, ինչը սպասում է մեզնից մեր ժողովուրդը։ Ժողովրդից խնդրում ենք մեկ բան՝ անջատել հեռախոսների ուղիղ եթերները և դուրս գալ փողոց»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ