Փաշինյանի իրականացրած հայելային գաղափարի առաջին վատ պտուղները ցավոք դրսևորվել են Արցախում․ Տիգրան Աբրահամյան
«Արցախում վերջին օրերին ադրբեջանցիների կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով Փառուխ գյուղը, Քառագլուխ լեռնաշղթան օկուպացվել է և բավականին ծանր իրադրություն են ստեղծել Արցախի կենսունակության համար։ Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային գաղափարի առաջին վատ պտուղները ցավոք դրսևորվել են Արցախում և սրա հետևանքով մեր հայրենակիցներն անվտանգային ծանր վիճակի մեջ են։ Փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը , ասել է թե՝ Գեղարքունիքը, Վայոց ձորը , Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման գաղափարը»,-այս մասին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով հայելային հետքաշման գաղափարը՝ տարածքները խաղաղ ձևով հանձնելն է ։ «Մեզ ուզում են համոզել , որ հայը պայքարելու հնարավորություն չունի, սրանք խոսում են այն ժողովրդի մասին, որը ցեղասպանություն վերապրելուց հետո պետականություն են ստեղծել։ Արցախցու տեսակը կոտրվել չունի, արցախցին ունի կամք, ցանկություն՝ հասնելու իր նպատակին»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ խոսքն ուղղելով Արցախի սահմանները հսկող զիրնվորներին, աշխարհազորայիններին՝ «Տղե՛րք մենք ձեր կողքին ենք» ։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրվել է հանրահավաք՝ կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը և Սփուռքին ուղղված կոչով և հատարարությամբ՝ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ