Հականիկոլական կոնսոլիդացիան Արցախի փրկության ու ՀՀ-ում պետություն ունենալու կոնսոլիդացիա է
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 5-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հրավիրում են հանրահավաք։ «Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքերով, այս հանրահավաքը փաստացի ՝ ՀՀ-ի ու Արցախի ներկա պետականազրկման գործընթացներին դիմագրավելու օրակարգ ունի: «Մի երկրում, ուր դավադիր պատերազմից հետո հանրության մի զգալի մասը չգնաց ընտրություններին, իսկ գնացողների մի շոշափելի մասը ընտրեց ներկա կապիտուլ յանտին, դա հեշտ գործ չէ։
Սակայն թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը պետք է հասկանան, որ հականիկոլական կոնսոլիդացիան հակաադրբեջանական կոնսոլիդացիա է, Արցախի փրկության ու ՀՀ-ում պետություն ունենալու կոնսոլիդացիա է, հայի՝ հայ մնալու և ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա է, ուստի այլընտրանք չկա։ Օրակարգը շատ հստակ է. կա՛մ Նիկոլը երկիրը կպետականազրկի ու Արցախը երկրորդ արարով կհանձնի Ադրբեջանին, կա՛մ մենք, նաև մեր դաշնակիցների աջակցությամբ, սակայն առաջնահերթ մեր կամքի ու ջանքի զորու, կունենանք պետություն, որը սպասարկու չէ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ղևոնդյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում