Ապրիլի 5-ին, ժամը 18.30 արժանապատիվ բոլոր հայերի պարտքն է լինել Ազատության հրապարակում
Մենք պետք է արժանի լինենք ունենալ արժանապատիվ իշխանություն։
Այդ ճանապարհին ամենագլխավոր քայլերից մեկը Արցախի թիկունքին կանգնելն է։ Այնպես կանգնելը, որ որեւէ մեկի մտքով չանցնի Արցախը հանձնել Ադրբեջանին։
Ապրիլի 5 ին ժամը 18 30 ին մենք պետք է լինենք Ազատության հրապարակում։ Մենք պետք է մեր հավաքական կամքը ցույց տանք։
Դիմում եմ հերոս տղերքի ծնողներին, եղբայրներին, քույրերին, կանանց եւ երեխաներին։ Մեր որդիները, եղբայրները, ամուսինները, հայրերը, քեռիները, հորեղբայրներն իրենց երկրային կյանքը տվեցին Արցախի ազատության համար, մեզնից ընդամենը պահանջվում է հավաքվել խաղաղ հանրահավաքի Ազատության հրապարակում։ Մենք պետք է այնքան բազմամարդ լինենք, որ վարչախումբը, աշխարհը եւ մեր հարեւանները տեսնեն մեր հավաքական կամքը։
Ու երբ մենք արդեն այնքան գիտակից կլինենք, որ հասկանանք, թե ինչ է Արցախն ամբողջ Հայաստանի համար, երբ ջանք կգործադրենք արցախցուն աջակցելու համար, այն ժամ սահուն եւ անցնցում ճանապարհով կունենանք Հայաստանին, հայ ազգին արժանի իշխանություն։
Ապրիլի 5 ին, ժամը 18 30 արժանապատիվ բոլոր հայերի պարտքն է լինել Ազատության հրապարակում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ