Այդ հանրահավաքը մեր ապագայի համար է, միանշանակ մասնակցելու եմ․ հարցում
Ապրիլի 5-ի համազգային հանրահավաքի նախօրեին Yerevan.Today-ի նկարահանող խումբը հարցախույզով քաղաքացիներից հետաքրքրվեց հանրահավաքին իրենց մասնակցության և դրա կարևորության մասին։
Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 18։30 Ազատության հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հրավիրվել են համազգային հանրահավաք՝ հայտարարելով․
«Սիրելի’ հայրենակիցներ,
Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։
Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։
Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։
Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։
Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։
Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։
Այս ընթացքը պետք է կասեցնել։
Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։
Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է եւ ինքնիշխանության կորուստը։
Հարգելի’ հայրենակիցներ,
Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում։
Դիմում ենք բոլորին, կուսակցություններին եւ անհատներին, մտավորականությանը եւ հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին: Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։
Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին։
Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում