Եթե ցանկացած ծնող պայքարի ձեւ գիտի, թող ընդվզի այս իշխանության դեմ․ զոհվածի հարազատ
Մեր մայրերը վաղուց իրենց կարծիքը արտահայտել են Փաշինյանի մասին եւ անվստահություն հայտնել նրան: Մեր մայրերից որեւէ մեկը չի ցանկացել Աննա Հակոբյանի խնջույքին մասնակցել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հրավեր ստացել են Աննա Հակոբյանից՝ կանանց միամսյակին նվիրված խնջույքներին մասնակցելու։
Զոհվածի հարազատը ցավում է, որ գտնվել են մայրեր, որոնք այդքան կորուստներից հետո համաձայնել են հաց կիսել Փաշինյանի տիկնոջ հետ։
«Ցավում եմ, որ այդքանից հետո որոշել են մասնակցել այդ հավաքներին, բայց դա նրանց որոշումն է: Ես դա չեմ ողջունում, եւ մասնակցության հարց չի էլ քննարկվում մեր կողմից: Այն, ինչ տեղի ունեցավ մեր երեխաների հետ, չենք մոռանալու, թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է եղել, գերագույն գլխավոր հրամանատարը: Նա պիտի կրի պատասխանատվությունը, բայց որոշ մայրեր որոշում են հանապազօրյա հաց կիսել նրա տիկնոջ հետ:
Ցանկացած ծնող եթե պայքարի ձեւ գիտի, թող ընդվզի, իր բողոքը հայտնի այս իշխանության դեմ: Չեմ ուզում որեւէ մեկին ուղղորդել: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ճնշում գործադրել իշխանությունների վրա եւ պահանջել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմեն՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասաց զոհվածի հարազատը:
Մանրամասն՝ տեսանյութում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում