Մեր պայքարի ճանապարհները տարբեր են, բայց նպատակը Արցախի հարցում միանշանակ նույնն է․ Կարին Տոնոյան
Շարունակելու ենք պայքարը, որովհետև մենք համոզված ենք, որ ժողովրդի գերիշխող մեծամասնությունը, եթե ոչ՝ 100 տոկոսը, երբևէ չի հաշտվի այդ մտքի հետ, որ մենք Արցախը կարող ենք հանձնել Ադրբեջանին, նվիրել այսքան պայքարից հետո։ Այս մասին ԱԺ-ին իրենց պահանջագիրը ներկայացնելուց հետո ասաց «5165 շարժման» համահիմնադիր Կարին Տոնոյանը։
«Դա մեր հայրենիքն է, դա մեր զավակների հոսած արյունն է, մեր զավակների աճյունն է, այդ հողի մեջ դեռ միսը հող չի դարձել, հանձնելու մասին են մտածում։ Սա համաժողովրդական ամոթ կլինի, և մեր ապագա սերունդների առջև անեծքով ենք մնալու։ Եթե մենք գոնե ճանաչենք Արցախը, ապագա սերունենդներին հիմքեր կտանք՝ հետագայում հետ բերեն Արցախը, եթե մեր ուժը չի պատում մինչև վերջ պայքարենք Արցախի համար»,- նշեց Տոնոյանը։
Անդրադառնալով վաղը՝ ապրիլի 5-ին, ընդդիմության հրավիրած հանրահավաքին իրենց շարժման մասնակցությանը՝ նա նշեց․ «Ցանկացած հանրահավաք, որի նպատակը ազգային է, մենք մասնակցելու ենք, մենք խնդիր չունենք այդ հանարահավաքին չմասնակցելու, որովհետև այն Արցախի փրկության համար է։ Մեր պայքարի ճանապարհները տարբեր են, բայց նպատակը Արցախի հարցում միանշանակ նույնն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում